Չինաստանի նախագահը Պուտինին կոչ է արել հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից
ԱշխարհՉինաստանի նախագահ Սի Ցզինպինը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պետք է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և հարգել բոլոր երկրների անվտանգության օրինական շահերը։
«Չինաստանը որոշում է իր դիրքորոշումը՝ ելնելով հենց ուկրաինական հարցի էությունից: Անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից, պատշաճ նշանակություն տալ և հարգել բոլոր երկրների օրինական անվտանգության շահերը և կառուցել հավասարակշռված, արդյունավետ և կայուն մեխանիզմ Եվրոպայի համար՝ բանակցությունների միջոցով»,- ասել է Սի Ցզինպինը, մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։