Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցելու
ԱշխարհՌուսաստանը պատրաստ է պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակն է օգնել Դոնեցկին և Լուգանսկին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման միջոցով: Ըստ էության, դա չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,- նշել է Պեսկովը։