Սերբիան աջակցում է Ուկրաինայի ամբողջականությանը, բայց պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ. Վուչիչ
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սերբիան հարգում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ <...> Սերբիան դեմ է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ ռեստրիկցիաներին։ Սերբիան հարգում է միջազգային իրավունքի նորմերը, բայց Սերբիան լավ է հասկանում իր կարիքները և, չնայած ուրիշների ցանկություններին` ունի իր ազգային շահերը, հարգում է ավանդական բարեկամությունը»,- ասել է Վուչիչը։