Ռուսական զորքերը մոտ են մայրաքաղաքին. ինչ իրավիճակ է Կիևում
ԱշխարհԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Կիևի համար սպառնալից իրավիճակի մասին, այս գիշերը շատ ծանր է լինելու, ասել է նա իր ուղերձում։
«Իրավիճակն այժմ Կիևում, առանց չափազանցության, սպառնալից է: Հաջորդ գիշերը, հատկապես առավոտյան, շատ բարդ է լինելու: Ռուսական զորքերը մոտ են մայրաքաղաքին: Զինվորականներն ու իրավապահները չեզոքացնում են քաղաքում դիվերսիոն խմբերը»:
«Украинская правда»-ն գրում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի կամուրջները վերցվել են պաշտպանության և հատուկ հսկողության տակ։