ԵԽ-ում Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքը կասեցնելու օգտին դեմ են քվեարկել միայն ՀՀ-ն և ՌԴ-ն
ԱշխարհԻնչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտարարել էր Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն:
«Իտալիան այդ միջոցն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անընդունելի ռազմական ագրեսիայի լույսի ներքո, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է»,- ընդգծել էր իտալացի նախարարը։
Եվրախորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքը կասեցնելու օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը դեմ են քվեարկել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, հաղորդում է DW.com-ը։