Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը չի բխում ԱՄՆ-ի շահերից
ԱշխարհՌուսաստանի հետ պատերազմը չի բխում ԱՄՆ-ի շահերից, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մեր շահերից չի բխում Ռուսաստանի հետ պատերազմ սկսելը», - ասել է Փսակին ճեպազրույցի ժամանակ։
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ զինվորականներ ուղարկել Ուկրաինա` Ռուսաստանի Դաշնության դեմ առճակատման համար։