Ռուս զինվորականները մտել են Մելիտոպոլ. ՌԴ ՊՆ
ԱշխարհՌուս զինվորականները, առանց դիմադրության հանդիպելու, մտել են Մելիտոպոլ, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Փետրվարի 25-ի երեկոյան, Ազով (Ուկրաինա) բնակավայրի տարածքում ծովային դեսանտի վայրէջքից հետո ռուսական ստորաբաժանումները երթով անցել են և, առանց դիմադրության հանդիպելու, մտել են Մելիտոպոլ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Տեղի բնակիչները ողջունել են զինվորականներին, որոշ թոշակառուներ փողոց են դուրս եկել կարմիր դրոշներով», հավելել է ՊՆ-ն։