Եվրոպական երեք երկրներ փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար
ԱշխարհԼեհաստանը, Չեխիան և Բուլղարիան ռուսական ընկերություններին տեղեկացրել են իրենց օդային տարածքի փակման մասին, Ռիա Նովոստիին հայտնել է ռուսական ավիաընկերություններից մեկի մոտ կանգնած աղբյուրը։
«Լեհաստանը և Չեխիան NOTAM (ծանուցում) են ուղարկել օդային տարածքի փակման մասին»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս երկրները հունվարի 26-ից կարգելեն ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել իրենց տարածքով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։