Ուկրաինացի նախարարը օգնություն է խնդրել Իլոն Մասկից
ԱշխարհՈւկրաինայի թվային տեղեկատվության նախարար Միխայիլ Ֆեդորովը Իլոն Մասկին խնդրել է Ուկրաինային տրամադրել Starlink կայաններ և արբանյակային ինտերնետ հասանելիություն: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Հարգելի Իլոն Մասկ, մինչ Դուք փորձում եք գաղութացնել Մարսը, Ռուսաստանը փորձում է գաղութացնել Ուկրաինան: Մինչ ձեր հրթիռները հաջողությամբ վայրէջք են կատարում տիեզերքից, ռուսական հրթիռները ռմբակոծում են ուկրաինական այգիներն ու հիվանդանոցները: Մենք աջակցության կարիք ունենք։ Խնդրում եմ Ուկրաինային տրամադրել Starlink կայաններ և հասանելիություն արբանյակային ինտերնետին՝ որքան հնարավոր է շուտ: Եվ նաև դիմեք Ռուսաստանի Դաշնությանը. շատ խելամիտ ռուսներ հարգում են ձեզ»,- գրել է Միխայիլ Ֆեդորովը։