Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հանրապետություն՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ կցանկանար հանդիպմանը քննարկել իրավիճակի կարգավորման դիվանագիտական ուղիները։ «Մենք պետք է խաղաղության կողմից լինենք»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի օգնությունն Ուկրաինային պետք է ավելի վճռական լիներ։ «Արևմուտքը, ԵՄ երկրները և ՆԱՏՕ-ն չկարողացան վճռականություն ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ։ Նրանք բոլորը խորհուրդներ են տալիս նրան: Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը չի կարելի համարել ոչ բարեկամություն, ոչ համերաշխություն»,- ասել է նախագահը։