Թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի համար
ԱշխարհԹուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի անցման համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունում՝ նշելով, որ համապատասխան որոշում չեն ստացել։
Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, սակայն ռուսական կողմն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա։
«Նեղուցները բաց են, մենք նման որոշում չենք ստացել»,- ասել է վարչության ներկայացուցիչը։