Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավարն անիծել է բելառուսցի գործընկերոջը
ԱշխարհՈւկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Սերգեյ Դեինեկոն պաշտոնական նամակում վիրավորանքներ է թույլ տվել Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի ղեկավար Անատոլի Լապոյի հասցեին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Փաստաթղթում ասվում է, որ Բելառուսը, հակառակ բարիդրացիական հարաբերությունների, իբր թույլ է տվել Ռուսաստանին իր տարածքից «ռազմական ագրեսիա» իրականացնել Ուկրաինայի դեմ։
«Անիծվե՛ք դուք, անասուններ: Արհամարհանքով» - ասվում է հաղորդագրության մեջ։