Ռուսական զորքերը ոչնչացրել են Ղրիմ ջրի մատակարարումը փակած ամբարտակը
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարարության մասնագետները քանդել են բետոնե ամբարտակը, որը կառուցվել է Խերսոնի շրջանի տարածքում 2014 թվականին՝ Հյուսիսային Ղրիմի ջրանցքով Ղրիմ ջրամատակարարումը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մեր զինվորականները ոչնչացրել են նացիստների կողմից կառուցված ամբարտակը, որը փակել էր Հյուսիսային Ղրիմի ջրանցքը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում Դնեպրի ջուրը Ղրիմ վերադարձնելու ուղղությամբ։