Զելենսկին հայտարարել է, որ Էրդողանը համամիտ է իր հետ նեղուցները փակելու կարեւորության հարցում
ԱշխարհՎլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիներին հղած իր տեսաուղերձում հայտարարել է, որ ինքը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համամիտ են Սեւ ծովում ՌԴ ռազմանավերի մուտքն արգելելու կարեւորության հարցում։
Ընդ որում նա չի ասել, թե արդյոք այդ որոշումն արդեն կայացվել է։
«Իմ երախտագիտությունն եմ հայտնել Էրդողանին մեր անկախությանն աջակցելու համար։ Համամիտ ենք նրա հետ, որ այսօր չափազանց կարեւոր է ռուսական ռազմանավերի՝ Սեւ ծովն անցնելու արգելքը։ Արեցինք», - նշել է իր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Ավելի վաղ Twitter-ում Զելենսկին հայտարարություն էր հրապարակել նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու մասին, սակայն նա չի նշել, թե Էրդողանի կողմից այդ որոշումն ընդունվել է, թե ոչ։
Ավելի ուշ Ստամբուլի առափնյա անվտանգության վարչությունում «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ թուրքական նեղուցները բաց են ռուսական նավերի համար: