Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «Пул первого» Տելեգրամի ալիքը։
«Ավելի քան մեկ ժամ շարունակվում է Բելառուսի և Ֆրանսիայի նախագահների զրույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ արեւմտյան զինվորականները հեռացել են հանրապետության սահմաններից։ Ըստ նրա` դա տեղի ունեցավ իր այն հայտարարությունից հետո, որ Մինսկը թույլ չի տա թիկունքից կրակել ռուսների վրա և անցնել երկրի տարածքով։ Նա ընդգծել է, որ այսպես է տեղի ունենում սահմանների պաշտպանությունը։