Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինան
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի զարգացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Որպես շարունակություն փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդի հարցերի շուրջ։ Քննարկվել է նաև Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրավիճակի զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։