«Վարշավա, Ստամբուլ, Բաքու. այս քաղաքները մենք առաջարկել ենք Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելու համար, ավելին, ընդունելի է ցանկացած քաղաք, որտեղից Ուկրաինայի ուղղությամբ հրթիռներ չեն արձակվում»,-ասել է Զելենսկին:

Զելենսկին դիմել է բելառուսցիներին. «Բելառուսին անկեղծորեն մաղթում եմ դարձյալ դառնալ նույնքան բարի եւ անվտանգ, որքան եղել է ոչ վաղ անցյալում: Կատարեք ճիշտ ընտրություն: Դա ձեր կյանքի գլխավոր ընտրությունն է»:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիեւը ցանկանում է խաղաղություն եւ բանակցություններ ՌԴ-ի հետ:

Զելենսկին իր ուղերձում նաեւ կոչ է արել օտարերկրացիներին ժամանել Ուկրաինա եւ միանալ ռուսական զորքերի դեմ պայքարին: