Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի փոխնախարար Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայացնելու է գերատեսչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին: Այս մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլաենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները:
«Ուկրաինան բաց է բանակցությունների համար՝ Ռուսաստանի զինված ագրեսիան դադարեցնելու համար։ Միաժամանակ, ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի նախարարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաև չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ ուկրաինական «Զերկալո նեդելի» և «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունները հայտնել էին, որ Տոչիցկին կներկայացնի պատվիրակությունը: