Առաջիկա 24 ժամը վճռորոշ է Ուկրաինայի համար. Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ջոնսոնի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Զրույցի ընթացքում Զելենսկին ասել է, որ առաջիկա 24 ժամը վճռորոշ է լինելու Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայություն:
Ջոնսոնը հավաստիացրել է Զելենսկուն, որ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանական օգնությունը շուտ հասնի Ուկրաինա։ Նա նաև հավելել է, որ Լոնդոնը Կիևին լրացուցիչ 40 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի, որը կուղղվի ուկրաինացիների բժշկական պարագաներին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ