Ի պաշտպանություն Ուկրաինայի` Google Maps-ը և Youtube-ը արգելափակվում են Ռուսաստանի համար
ԱշխարհՌուսական ագրեսիան կանխելու նպատակով Google maps-ը արգելափակում է երկու գործառույթ։ Այս որոշման մասին հայտնում է ՍիԷնէն-ը։
Արգելափակված է կենդանի երթևեկության և մարդաշատ վայրերի տվյալ պահի ցուցադրումը։
Ինչպես նշում է կազմակերպությունը, տվյալ գործառույթներից կարող էին օգտվել ռուս դիվերսանտները, քանի որ հայտնի վայրերի ցուցադրումը կարող էր հնարավորություն տալ հեռավորությունից հետևել և հասկանալ՝ որքան է ամբոխի կուտակումը տվյալ պահին տվյալ վայրում։
Իր հերթին, YouTube-ը սկսել է արգելափակել Ռուսաստանի Դաշնության ռուսական ալիքները Ուկրաինայի տարածքում։ Այժմ արգելափակված են НТВ-ի և «Россия 24»-ի ալիքները։