Ռուսական «Միջուկային եռյակը» սկսել է մարտական հերթապահությունը․ Շոյգու
ԱշխարհՌազմավարական հրթիռային ուժերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, ինչպես նաև հեռահար ավիացիան սկսել են մարտական հերթապահություն կատարել ուժեղացված անձնակազմով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ Զինված ուժերի գերագույն հրամանատար Վ.Վ.Պուտինին զեկուցել է, որ իր հրամանի համաձայն՝ հերթապահում է ռազմավարական հրամանատարական կետերում։ Հրթիռային ուժերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը և հեռահար ավիացիայի հրամանատարությունը սկսել են մարտական հերթապահության ուժեղացված անձնակազմով»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։