Մակրոնը զանգահարել է Պուտինին` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կոչ արել Ռուսաստանի ղեկավարին դադարեցնել գործողությունը Դոնբասում, հայտնել են Ելիսեյան պալատի ներկայացուցիչները, փոխանցում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ զրույցի ընթացքում Մակրոնը հայտարարել է քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման անթույլատրելիության մասին, ինչպես նաև պահանջել է, որ խաղաղ բնակիչների համար պահպանեն մուտքը հանրային ճանապարհներ։ Պուտինը հաստատել է ռուսական զորքերի պատրաստակամությունը կատարելու այդ պահանջները և համաձայնել է առաջիկա օրերին կրկին զանգահարել իր ֆրանսիացի գործընկերոջը։