Զելենսկին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու դիմումը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումը։ Այս մասին Facebook-ում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Պատմական փաստաթուղթ: Եվրամիությանն անդամակցության դիմում, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահը 28.02.22-ին»,- գրել է նա։