Ոչնչացվել է 311 տանկ և այլ զրահամեքենա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ. ՌԴ ՊՆ
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ևս 110 ուկրաինացի զինծառայող է հանձնել զենքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ ՌԴ Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի վեց շարասյուն, Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ, այդ թվում՝ 31 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 81 հակաօդային պաշտպանության Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա» համակարգեր և 75 ռադիոտեղորոշիչ կայան։
Ոչնչացվել է 311 տանկ և այլ զրահամեքենա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև 51 բազմակի հրթիռահրետանային կայանք, 147 դաշտային հրետանի և ականանետ։