ՆԱՏՕ-ն բացառում է Ուկրաինայի վրայով «ոչ թռիչքային գոտի» մտցնելու հնարավորությունը. Ստոլտենբերգ
ԱշխարհՆԱՏՕ-ն բացառում է Ուկրաինայի վրայով «ոչ թռիչքային գոտի» մտցնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք մտադրություն չունենք Ուկրաինա մտնելու` ո՛չ ցամաքային, ո՛չ օդային ճանապարհով»,- հայտարարել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ն այժմ պատասխանատու է ապահովելու, որ այս հակամարտությունը դուրս չգա վերահսկողությունից և չվերածվի լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում, ասել է նա։