Ռուսաստանը մտադիր է գրավել Կիևը. Սպիտակ տուն
ԱշխարհԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է գրավել Կիևը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է MSNBC-ն։
«Մեր գնահատականները չեն փոխվել՝ Ռուսաստանը, նախագահ Պուտինը, զինվորականները ցանկանում են գրավել Կիևը, և նրանք շարունակում են առաջընթաց գրանցել»,- ասել է Փսակին։
Նաև, նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի սահմանի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի տարածքի վրա, քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության։