ԵՄ 8 երկրներ Ուկրաինայի՝ արագացված ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելուն աջակցելու մասին հայտարարություն են տարածել
ԱշխարհԵվրամիության (ԵՄ) ութ երկրներ՝ Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան, հանդես են եկել Ուկրաինայի՝ արագացված ընթացակարգով ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Այս պետությունների ղեկավարների հայտարարությունը հրապարակվել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կայքում։ Նրանք իրենց խորին համոզմունքն են հայտնել, որ երկիրն արժանի է քաղաքական միությանն անդամակցելու անմիջական հեռանկարին։
«Հետևաբար, մենք կոչ ենք անում ԵՄ անդամ երկրներին ապահովել ամենաբարձր քաղաքական աջակցությունն Ուկրաինային և հնարավորություն տալ ԵՄ կառույցներին քայլեր ձեռնարկել Ուկրաինային անհապաղ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու և բանակցային գործընթացը բացելու համար»,- ասվում է բաց նամակում։
ԵՄ ութ երկրների ղեկավարներն իրենց սոլիդարությունն են հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին։