Բալթյան երկրներում ռուսները ենթարկվում են բարոյական ճնշման
ԱշխարհԼատվիայի ռուս բնակիչները սարսափած ու շփոթված են. ամեն ինչ սկսվեց նրանից, որ Լատվիայի Սեյմի պատգամավոր Յանիս Դոմբրավան կոչ արեց արտաքսել երկրում բնակվող բոլոր Ռուսաստանի քաղաքացիներին։ Իսկ Լատվիայում նրանց թիվը մոտ 55 հազար է, սա այն քաղաքացիներն են, որոնց Լատվիան մերժել էր քաղաքացիության տրամադրումից 1990-ականների սկզբին, կամ ռուսաստանցիները, որոնք հանրապետություն էին եկել «Կացության թույլտվություն ներդրումների դիմաց» ծրագրով։ Դոմբրավայի խոսքով՝ ինքը «պատճառ չի տեսնում, թե ինչու պետք է առնվազն մեկ Ռուսաստանի քաղաքացի մնա Լատվիայում՝ բացառությամբ փախստականների։ Ռուսաստանի քաղաքացիներին տրված բոլոր կացության թույլտվությունները և վիզաները պետք է չեղարկվեն՝ բացառությամբ փախստականի կարգավիճակի»: