SWIFT-ը կանջատի Ռուսաստանի Դաշնության բանկերը, որոնք ընկել են սահմանափակումների տակ
ԱշխարհSWIFT միջբանկային վճարային համակարգը կանջատի ռուսական առանձին բանկերը՝ իրավական ցուցումներ ստանալուց հետո։ Այս մասին մարտի 1-ին հաղորդվվում է համակարգի կայքում։
«Մենք տեղյակ ենք Եվրահանձնաժողովի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԱՄՆ-ի ղեկավարների համատեղ հայտարարության մասին, որը մտադրություն է հայտնում նոր միջոցներ կիրառել՝ սահմանափակելու ռուսական որոշ բանկերի մուտքը մեր ծառայություններ։ SWIFT-ի այս դիվանագիստական որոշումը հանգեցրել է խստացման՝ ճգնաժամը կանգնեցնելու նպատակով»։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ կազմակերպությունը կապի մեջ է այս երկրների ղեկավարների հետ, քանի որ հետագա գործողությունների զարգացումները կախված են սպասվող իրողություններից։