ՆԱՏՕ-ն «միջուկային ուժերի» պատրաստվածության մակարդակը բարձրացնելու պատճառ չի տեսնում. Ստոլտենբերգ
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս պահին հիմքեր չի տեսնում դաշինքի «միջուկային ուժերի» պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Associated Press-ին։
Նա նշել է, որ դաշինքը միշտ կանի անհրաժեշտ ամեն ինչ դաշնակիցներին պաշտպանելու համար, սակայն նշել է, որ ՆԱՏՕ-ն միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը անհարկի ու տագնապալի շահարկումներ էր արել Ռուսաստանի միջուկային զենքի վերաբերյալ։
Նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բարձրացնի միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակը, քանի որ Մոսկվայի հետ հակամարտության չի ձգտում։