Ուկրաինայում մահացել է ռուսական հետախուզական վաշտի հրամանատարը
ԱշխարհՈւկրաինայում հատուկ գործողության ժամանակ մահացել է ռուսական բանակի կապիտան Ալեքսանդր Լիսենկոն։ Այս մասին Telegram-ում հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հաղորդում է Lenta.ru-ն։
Մարզպետն իր ցավակցությունն է հայտնել զինվորականների հարազատներին: Նա նշել է, որ Լիսենկոն ուներ կին և երկու երեխա։ Կոնդրատևը խոստացել է նաև երկու միլիոն ռուբլի վճարել կապիտանի հարազատներին և տարածաշրջանում բնակվող զոհված զինծառայողների յուրաքանչյուր ընտանիքին։
«Մեր հայրենակիցը մասնակցում էր Ուկրաինայում հատուկ գործողությանը։ Հետախուզության հրամանատարը զոհվել է մարտական հերթապահության ժամանակ՝ պաշտպանելով մեր հայրենիքի շահերը»,- գրել է Կոնդրատևը։