Կրեմլը՝ Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին
ԱշխարհԴեռ վաղ է եզրակացություններ անել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը խաղաղ բանակցություններում առաջընթացի դեպքում։
«Դեռ վաղ է նման եզրակացություններ անելը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հնարավոր է համարում նման հանդիպումը։