Բանակցությունների արդյունքում որևէ կոնկրետություն չկա․ Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներով որևէ կոնկրետություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ երկխոսությունը շարունակելու համար փոխզիջում է պետք, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը
«Ես դեռ չեմ զգում։ Կոնկրետ այս առաջին հանդիպումից միայն մեկ փաստ կա՝ դա այն է, որ նրանք կարող են նորից հանդիպել և խոսել որոշակի առաջընթացի մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախագահի խոսքով՝ բանակցությունները շարունակելու համար փոխզիջումների գնալու ցանկություն է պետք։
«Գիտեք, առաջ գնալու համար պետք է ինչ-որ մեկը ընդառաջ քայլ անի, իսկ այնտեղ, որտեղ մեծ ռիսկ կա և ամեն օր մարդկային կյանքեր վտանգելու խնդիր, պետք է հետքայլ անել։ Սա արդեն երկխոսություն է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները պետք է Ուկրաինային անվտանգության իրավական երաշխիքներ տան, եթե չեն ցանկանում նրան ընդունել ՆԱՏՕ։