ԼԺՀ-ում հայտարարել են, որ հանրապետության վերահսկողության ներքո են անցել 40 բնակավայրեր
ԱշխարհԼուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ժողովրդական միլիցիան, մարտի 2-ի առավոտվա տվյալներով, ազատագրել է 40 բնակավայր, որոնք գտնվում էին ուկրաինական բանակի վերահսկողության ներքո:
Այդ մասին հայտնել է ԼԺՀ-ի պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն: «ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների կողմից Ուկրաինայի զինված ուժերից ազատագրվել են արդեն 40 բնակավայրեր»,-ասվում է Ֆիլիպոնենկոյի հայտարարության մեջ, որը զետեղված է ժողովրդական միլիցիայի Telegram-ալիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: