«YouTube»-ն արգելափակել է թուրք դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը
Աշխարհ«YouTube» սոցցանցը արգելափակել է տեսանյութը, որում Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ու նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հաղորդվում է, որ դեռևս 2020-ի ապրիլին նկարահանված տեսանյութը նախ հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից:
Ավելի ուշ նույն տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է նաև Բաղըշը: Համաշխարհային վիդեոհարթակը այս անգամ ևս արգելափակել է նշյալ տեսանյութը: Որպես արգելափակման հիմնավորում՝ նշվել է դրանում առկա ատելության խոսքը: