Ուկրաինային ուղղված Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես նրա կապիտուլյացիա. Լավրով
ԱշխարհՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջները չեն կարող որակվել որպես նրա կապիտուլյացիա, Մոսկվան առաջարկում է բանակցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Չեմ կարծում, որ դա կարող է որակվել այդ կերպ (որպես կապիտուլյացիայի ակտ): Հարցն այստեղ տերմինը չէ, որ պետք է օգտագործվի: Մենք առաջարկում ենք համաձայնագիր: Դա կապահովի Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդների օրինական իրավունքները, որն իր մեջ ներառում է առանց բացառության բոլոր ազգային փոքրամասնությունները, նրանց իրավահավասարությունը»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ դա պետք է արտացոլվի Ուկրաինայի օրենսդրության մեջ, որում կա օրենք երեք բնիկ ժողովուրդների մասին։