Վրաստանը մարտի 3-ին կդիմի ԵՄ-ին՝ կազմակերպությանն անդամակցելու համար
ԱշխարհՎրաստանը կդիմի ԵՄ-ին` արագացված անդամակցության համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա վաղը։
«Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, արդեն պատրաստում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին՝ Վրաստանի իշխանությունների անունից»,- ասել է Կոբախիձեն։
Նա հիշեցրել է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը նախատեսում էր 2024 թվականին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնել, գործընթացն արագացնելու որոշումը կայացվել է «ելնելով քաղաքական համատեքստից և նոր իրականությունից»։