ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ
ԱշխարհՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չորեքշաբթի օրն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունը դատապարտող բանաձեւ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կողմ է քվեարկել 141 երկրի ներկայացուցիչ, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35։
Դեմ են քվեարկել Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Ռուսաստանը և Սիրիան։ Հայաստանը ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել էր նմանատիպ բովանդակությամբ փաստաթուղթը։ Գլխավոր ասամբլեայի որոշումը չի կրում պարտադիր իրավաբանական ուժ։ Նախագծի հեղինակներն ԱՄՆ-ն ու Ալբանիան էին. նրանք Ռուսաստանից պահանջում էին դադարեցնել Ուկրաինայի ապառազմականացման գործողությունը։ Փաստաթուղթը նաև դատապարտում է Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը: