Լավրովը նշել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պահանջները
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է պահանջների ցանկը, որոնք մինչ օրս Ռուսաստանը բանակցություններում ներկայացնում է Ուկրաինային, հաղորդում է РБК Տելեգրամ-ալիքը։
1. «Ղրիմը թեմա է, որը չի քննարկվում։ Ղրիմը Ռուսաստանի մաս է»։
2. «Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններում»:
3. «Ապառազմականացում, որը պետք է ունենա պարամետրեր: Դրանք դեռ պետք է համաձայնեցվեն։ Ընդհանրապես չպետք է լինի այնպիսի զենք, որը կարող է սպառնալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»։
4. Դենացիֆիկացիա: Ճիշտ այնպես, ինչպես ֆաշիստական Գերմանիան ենթարկվեց նման ընթացակարգի։