Տոկաևը զանգահարել է Զելենսկուն և հայտարարել բանակցությունների կարևորության մասին
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և հայտարարել Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցություններում համաձայնության հասնելու կարևորության մասին։
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են հումանիտար ոլորտում երկու երկրների համագործակցության շուրջ։
Նշենք, որ ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին հայտարարել էր, որ Ղազախստանի կողմից «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների» ճանաչման հարցն օրակարգում չկա։
«Անհնար է նաև Ղազախստանի ռազմական անձնակազմի տեղափոխումն Ուկրաինա` ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ ռազմական պայմանագրի շրջանակներում»,- ասել էր Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ