Բլինկենը նշել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցության պայմանը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական գործողություններ սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը և նույնպես գնա բանակցությունների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես գրեթե ամենօրյա կապ եմ պահպանում իմ ընկեր և գործընկեր, նախարար (Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի) Կուլեբայի հետ։ Ես հասկացրեցի, որ մենք կաջակցենք Ուկրաինայի իշխանությունների ցանկացած դիվանագիտական ջանքերի՝ հրադադարի հասնելու և ռուսական ուժերի դուրսբերման համար»,- ասել է Բլինկենը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ուկրաինական իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցությունների, սակայն պատրաստ չեն կատարել ռուսական վերջնագրերը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)