Ռուս բանկիրը խոստացել է 1 միլիոն դոլար Պուտինի գլխի դիմաց
ԱշխարհՌուս բիզնեսմեն Ալեքսանդր Կոնանիխին, ով ներկայիս դրությամբ բնակվում է ԱՄՆ-ում, պարգևատրում է խոստացել այն սպային, ով կձերբակալի նախագահ-ահաբեկչին: Դատելով այն նկարը, որը հրապարակել է Կոնանիխինը, նա պատրաստ է վճարել նաև Պուտինի սպանության դիմաց։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Խոստանում եմ վճարել այն սպային, ով կձերբակալի Պուտինին ռուսական և միջազգային օրենսդրությամբ ռազմական հանցագործության համար։
Պուտինը Ռուսաստանի նախագահը չէ, քանի որ նա իշխանության է եկել Ռուսաստանի բազմաբնակարան շենքերի պայթեցման հատուկ գործողության ժամանակ, իսկ հետո կոպտորեն խախտել է սահմանադրությունը՝ չեղարկելով ընտրությունները և սպանելով իր հակառակորդներին: Որպես էթնիկ ռուսաստանցի և Ռուսաստանի քաղաքացի՝ ես իմ պարտքն եմ համարում ՌԴ-ի ապաազգայնացումը։ Ես շարունակելու եմ օգնել Ուկրաինային իր հերոսական պայքարում»։