Ճապոնական ավիաընկերությունները ԵՄ-ի երկրներ 13 չվերթ են չեղարկել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ
ԱշխարհJapan Airlines եւ All Nippon Airways ճապոնական առաջատար ավիաընկերությունները մարտի 3-ին հայտարարել են Եվրամիության երկրներ ընդհանուր առմամբ 13 չվերթ չեղարկելու մասին, ելնելով անվտանգության նկատառումներից, որը կապված Է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ: Այս որոշումն ընդունվել Է թռիչքների անվտանգային իրադրության համալիր գնահատման հիման վրա: Այդ մասին ասվում Է ընկերությունների հաղորդագրություններում:
Այդ չվերթները կատարվել են Լոնդոն, Փարիզ, Հելսինկի, Ֆրանկֆուրտ, Բրյուսել: Ներկայում, մասնավորապես, Japan Airlines-ն ուսումնասիրում Է Ռուսաստանի տարածքով թռիչքներից հրաժարվելու հարցը:
Որպես այլընտրանք դիտարկվում Է Ալյասկայով Եվրոպա ուղեգիծը: All Nippon Airways-ի պլանների մասին առայժմ չի հաղորդվում: Ավելի վաղ Japan Airlines-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, արդեն մի քանի անգամ չեղարկել Է Տոկիոյից Մոսկվա չվերթները: Մինչ այդ դրանք կատարվում Էին շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ անգամ՝ համավարակի հետ կապված ուղեւորահոսքի կրճատման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: