Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն Դոնբասում խաղաղության. Զախարովա
ԱշխարհՌուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն իրավիճակի շուտափույթ լուծմանը և Դոնբասում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ բանակցությունները ընթանում են հիմա, նորից, երբ ասում եմ «հիմա», նկատի ունեմ ոչ թե այս պահին, այլ սկզբունքորեն, ընդհանուր առմամբ, որ դրանք սկսվել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև, մենք ակնկալում ենք, որ դրանք կհանգեցնեն այս իրավիճակի շուտափույթ ավարտին, Դոնբասում խաղաղության վերականգնմանը, Ուկրաինայի բոլոր ժողովուրդներին խաղաղ և արդար կյանքին վերադարձնելուն»,- ասել է նա։