Գերագույն ռադան օգնություն է խնդրել ՄԱԿ-ի խաղաղապահներից
ԱշխարհՈւկրաինայի Գերագույն ռադան համապատասխան բանաձեւով դիմել է ՄԱԿ-ին, Կարմիր Խաչին, Եվրախորհրդարանին և այլ միջազգային կազմակերպություններին` պահանջելով շտապ ապահովել Ուկրաինայի բնակչության պաշտպանությունը ռուսական զորքերի զինված հարձակումներից։ Այս մասին ասվում է Telegram-ի Ռադայի ալիքում։
Միջազգային հանրությունից Գերագույն ռադայի պահանջների թվում է` Ուկրաինայի տարածքի վրա ոչ թռիչքային գոտու անհապաղ սահմանումը. մարդկանց անվտանգ տարհանման համար «կանաչ» միջանցքների անհապաղ բացումը, խաղաղապահ ուժերի տեղավորումն Ուկրաինայի տարածքում:
Բացի այդ, պատգամավորները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պատերազմը դադարեցնելու հարցում միջնորդության կոչով։