Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը (տեսանյութ)
ԱշխարհԲելառուսում մեկնարկել է ուկրաինական և ռուսական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան բանակցությունների երկրորդ փուլի համար առաջարկներ է կազմել կարգավորման ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական ասպեկտների վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախարարությունը հուսով է, որ հանդիպումը կհանգեցնի հակամարտության շուտափույթ ավարտին, Դոնբասում խաղաղության վերականգնմանը և Ուկրաինայի ժողովուրդների` խաղաղ կյանքին վերադառնալուն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինական կողմը բանակցություններում կքննարկի հրադադարի և մարդասիրական միջանցքների ստեղծման հարցը։ Կիևը զիջումների չի գնա երկրի տարածքային ամբողջականության հարցում, ընդգծել է նա։