Մակրոնը խոսել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին.
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն ակնարկել է, որ կարող է վերահսկողության տակ վերցնել «ամբողջ Ուկրաինան»։ Այս մասին հայտնում է BFMTV-ը՝ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը հղումով։
Մակրոնի խոսքով՝ Պուտինը «մեծ վճռականություն» է հայտնել շարունակել հատուկ գործողությունը, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները։
«Ռուսական հավակնություններն են՝ գրավել ամբողջ Ուկրաինան։ Վլադիմիր Պուտինի ռազմական նպատակները չեն փոխվել»,- վստահեցրել են Ելիսեյան պալատում։
Պուտինի եւ Մակրոնի զրույցը տեղի է ունեցել մարտի 3-ին։