Ես նորմալ տղամարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր, ինչի՞ց ես վախենում. Զելենսկին` Պուտինին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ մարտի 4-ին։
«Լքե՛ք մեր հողը, եթե հիմա չեք ուզում հեռանալ, նստեք ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Ուղղակի ոչ մի 30 մետր, ինչպես Մակրոնի, Շոլցի հետ, ես հարևան եմ։ Ես նորմալ տղամարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր, ինչի՞ց ես վախենում, մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք»,- ասել է Զելենսկին` Պուտինին։
Նա նշել է, որ ռուսական զորքերը «իրենց համար դիակիզարաններ են կրում»։
«Սա սարսափելի է: Ես չեմ հասկանում, թե սա ինչ մարդ է, որ կարող է ծրագրել նման ցեղասպանություն և նացիզմ: Նույնիսկ ուկրաինական կողմն ավելի լավ է վերաբերվում օկուպանտներին, քան նրանց ղեկավարությունը», - ասել է պետության ղեկավարը:
Զելենսկին նաև նշել է, որ «եթե ինքը չլիներ նախագահ, կկրակեր, բայց զենքերը վայր չէր դնի»։