Զելենսկին վստահ է, որ Էրդողանը կլինի Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխավորների թվում
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պետք է լինեն իր երկրի «անվտանգության երաշխավորների» թվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ նա (Էրդողանը,- նշում է ՏԱՍՍ-ը) Ուկրաինայի անվտանգության այն երաշխավորներից մեկն է, և նա անպայման կլինի այն երկրների թվում, որոնք պետք է երաշխիքներ տան Ուկրաինայի անվտանգության համար»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե այլ ինչ օգնություն կարող է Թուրքիայի ղեկավարը տրամադրել Կիևին։
Խոսելով Գերմանիայի կանցլերի դերի մասին՝ նա ասել է, որ «Գերմանիան պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, և նա անպայման պետք է լինի ոչ թե Ռուսաստանի, այլ արդարության կողմից»: