Պուտինը ռուսներին ու ուկրաինացիներին մեկ ժողովուրդ է անվանել
ԱշխարհՌուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են: Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը երբեք չի հրաժարվի այս համոզմունքից։
«Չնայած Ուկրաինայի բնակիչներից ոմանց ահաբեկել են, շատերը խաբվել են նացիստական ազգայնական քարոզչությամբ, իսկ ինչ-որ մեկն էլ, իհարկե, գիտակցաբար գնացել է բանդերականների, նացիստական այլ կամակատարների ուղով, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել են Հիտլերի կողքից»,- շեշտել է նա:
Պուտինը նաև ընդգծել է, որ հպարտ է, որ Ռուսաստանի հզոր, ուժեղ և բազմազգ ժողովրդի մի մասն է։